«Հայաստանը սեր է». դերասան և էքստրեմալ սպորտի վարպետ Սերգեյ Բոյցով

Աշխարհահռչակ էքստրեմալ մարզաձևերի մարզիկ, դերասան, պարաշյուտիստ, Ռուսաստանի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Սերգեյ Բոյցովն Ազատի ջամբարի վրա՝ 2450 մ բարձրության վրա օդապարիկում սեղանի թենիսի յուրօրինակ խաղից հետո սեր է խոստովանել Հայաստանին։

Նա Հայաստանից ստացած իր տպավորություններով կիսվել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Մեծ շնորհակալություն հայ ժողովրդին։ Հյուրընկալության, ավանդույթների, բարության, լույսի և սիրո համար։

Շատ կարևոր է, թե ինչպես ազգի ներկայացուցիչը ձեզ կցույց տա իր երկիրը, կտա ձեզ առաջին փորձը՝ այս վայրի մասին ճիշտ եզրակացություն անելու համար և կսովորեցնի ձեզ հիշել, որ Հայաստանը սեր է», – նշել է նա։