Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են Հաղթանակի 80-ամյակին նվիրված շնորհակալական արարողությանը

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շնորհակալության արարողությանը։ Արարողությունը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում։

Ուելսի 43-ամյա արքայադուստրը արարողության համար ընտրել է Ալեսանդրա Ռիչի սև կետերով մետաքսե զգեստ։ Նա իր կերպարը լրացրել է Ralph Lauren-ի բեժ կոշիկներով և DeMellier-ի համապատասխան պայուսակով։ Կերպարը լրացնում էր Ջուլիետ Բոտերիլի սև գլխարկը՝ քողով, իսկ զարդերից Քեյթը ընտրել էր Collingwood-ի մարգարիտազարդ ականջօղեր, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային։ Արքայազն Ուիլյամը առիթին ներկայացել է դասական կապույտ կոստյումով։

Արարողության ընթացքում Ուելսի արքայազնը և արքայադուստրը ծաղկեպսակ են դրել «Մենք կհիշենք բոլոր նրանց, ովքեր ամենամեծ զոհաբերությունը կատարեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում» գրությամբ՝ վանքի արևմտյան մուտքի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։