Մտերիմ ընկերուհիներ Քենդալ Ջենները և Ջիջի Հադիդը չորեքշաբթի օրը միասին զբոսանքի են դուրս եկել Նյու Յորքում՝ ցուցադրելով իրենց անթերի ոճը։
29-ամյա Քենդալը ընտրել էր կրեմագույն շապիկ՝ համադրված ուղիղ կապույտ ջինսի և սև բալետկաների հետ։ Նրա մուգ մազերը ազատ էր արձակված՝ նրբագեղ սանրվածքով, իսկ զգեստը լրացված էր արևային ակնոցով և ականջօղերով։ Ջիջին, իր հերթին, ներկայացել էր ավելի հանգիստ կերպարով՝ քողարկող կարգո տաբատ, երկար շապիկ և Miu Miu կոշիկներ։ Վարդագույն ուսի պայուսակը, մարգարտե վզնոցը և նորաձև ակնոցը նրա կերպարին նրբագեղություն էին հաղորդում։
Մոդելները առաջին անգամ են հանդիպել Met Gala-ից հետո, որտեղ Քենդալը հանդիպել էր իր նախկին ընկերոջը՝ երգիչ Բեդ Բանիին։ Ականատեսների խոսքով՝ նրանք ջերմորեն ողջունել են միմյանց և մի փոքր զրուցել միջոցառման ժամանակ։

