Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն առաջին անգամ միասին կարմիր գորգով են անցել

Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն երկու տարվա հարաբերություններից հետո առաջին անգամ միասին կարմիր գորգ են դուրս եկել։ Լուսանկարները հայտնվել են Page Six-ում։

27-ամյա մոդելը և 29-ամյա դերասանը միասին կեցվածք են ընդունել Հռոմի Չինեչիտա ստուդիայում կայացած «David di Donatello» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Չնայած այն հանգամանքին, որ Քայլին և Թիմոթին չեն թաքցնում իրենց սիրավեպը հանրությունից, նրանք այդքան էլ հաճախ չեն հայտնվում հանրության առջև։ Միայն այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո նրանք սկսեցին սովորականից ավելի հաճախ մասնակցել հասարակական միջոցառումների։