Ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, երկրորդ երեխան են ունեցել։
Ինչպես ծնողները հայտնել են սոցցանցում, նորածինն աղջիկ է։
«Նրա անունը Շարլիզ է, և նա մեր դուստրն է։ 10.05.2025-ի ժամը 7:42-ին նա լույս աշխարհ եկավ շատ արագ ու միաժամանակ հանգիստ»,- գրել են Սարիկն ու Լիզան։
Նրանց խոսքով՝ հիվանդանոց հասնելուց մինչև երեխայի լույս աշխարհ գալը տևել է ընդամենը մեկուկես ժամ։
«Լուսավոր աչքերով և երկար մատներով քնքուշ փոքրիկ հրաշքը մեզ է՛լ ավելի երջանիկ դարձրեց։ Մենք միասին էինք, ամուր բռնել էինք մեկմեկու ձեռքից և ունեցանք իրական գործընկերային ծննդաբերություն, չնայած չէինք պլանավորել: Խոստանում եմ իմ հրեշտակին, որ նրան չենք վշտացնի: Բարի գալուստ այս աշխարհ: Քո մայրիկ ու հայրիկ»,– գրել են երջանիկ ծնողները։
Նշենք, որ Անդրեասյանն ու Մորյակը ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերի 17-ին։ Նրանք հարսանիքին չեն հրավիրել ո՛չ ընկերներին, ո՛չ բարեկամներին։ Հարսանեկան լուսանկարներում երևում էր, որ Լիզան հղի է։ 2023 թվականի փետրվարին նրանք դուստր ունեցան։