Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Միսս Աշխարհ»-ի բացման արարողությանը

Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը: Գրում է Tert.am-ը:

Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթին Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները, ինստագրամյան էջում կիսվել է մասնակցի ելույթից հատվածով։ 

Ադրինե Աճեմյանը ներկայացել է 19-րդ դարի Երևանյան ազգային տարազով: