Համացանցում վիրուսային տարածում է գտնում հայ-ամերիկյան System Of A Down (SOAD) ռոք խմբի համերգի տեսանյութը, որը տեղի է ունեցել մայիսի 8-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։
Համացանցի օգտատերերի մեկնաբանությունները բազմազան են, խմբի երկրապագուները շտապել են հայտնել իրենց հիացմունքը.
«Ահա թե ինչ տեսք ուներ System of a Down-ի համերգը Ռիո դե Ժանեյրոյում։ Եթե ձեր երեկույթը այսպիսին չէ, մի՛ համարձակվեք ինձ հրավիրել»։
«Հայերը հզոր են»։
«Ոչ մի արտասովոր բան, պարզապես System of a Down-ի համերգ Ռիո դե Ժանեյրոյում։ Բրազիլիայի ժողովուրդը գիտի, թե ինչպես թուլանալ»։
Աղբյուրը`Panorama.am