Ամենահին կինոփառատոնի կազմակերպիչները նոր պահանջներ են ներկայացրել։ Կաննի կինոփառատոնի հյուրերին կոչ է արվել խուսափել չափազանց բաց հագուստ կրելուց։
Կաննի 78-րդ կինոփառատոնը տեղի կունենա Ֆրանսիայում մայիսի 13-ից 24-ը: Thevoicemag.ru-ն գրում է, որ վերջին տարիներին աստղերով լի շքեղ միջոցառումն ավելի շատ ուշադրություն է գրավել հայտնի հյուրերի կրած հագուստի, քան ցուցադրված գեղարվեստական ֆիլմերի ցանկի համար:
«Պարկեշտության նկատառումներից ելնելով՝ մերկությունն արգելված է կարմիր գորգի վրա, ինչպես փառատոնի ցանկացած այլ հատվածում։ Փառատոնը հյուրընկալող թիմերը պարտավոր կլինեն մերժել այս կանոնները չպահպաբած հյուրերի մուտքը կարմիր գորգ», – ասվում է փաստաթղթում։
Հյուրերը կհավաքվեն Լուի Լյումիերի մեծ դահլիճում՝ յոթօրյա լեփ-լեցուն փառատոնի ամենահեղինակավոր ֆիլմերի ցուցադրություններից մեկի համար։
Daily Mail-ի հաղորդմամբ, հայտնի է, որ այս պաշտամունքային վայրում այժմ գործում է պահպանողական հագուստի կանոնակարգ՝ կոստյումներ, սմոկինգներ և երկար երեկոյան զգեստներ։ Թույլատրվում են նաև դասական փոքրիկ սև զգեստներ, կոկտեյլային զգեստներ, տաբատային կոստյումներ, էլեգանտ սանդալներ:





Աղբյուրը`Panorama.am