Ռեփեր Լյոկան՝ Վալերի Ղազարյանը, նոր երգ և տեսահոլովակ է թողարկել։ Արցախցի երգչի ստեղծագործությունները հիմնված են անձնական պատմությունների, Արցախի, պատերազմի, կորուստների և պայքարի վրա։ Նրա նոր երգը՝ «Նամակ զավակիս», ներառված է «Կյանք» ալբոմում։
«Երգը նվիրված է այն սերունդներին, ովքեր ժառանգում են ոչ միայն հողը, այլև հիշողությունները և պայքարի ոգին»,- նշում են եգչի թիմից։
Աղբյուրը`Panorama.am