«Հնչեցրած վատ կարծիքներին ու մեղադրանքներին չեմ պատասխանելու, որովհետև ես ես եմ, դուք՝ դուք». Տաթև Հովակիմյան

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն արձագանքել է մի քանի օր շարունակ իր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին ու լուրերին, որ ինքը Էմին Թորոսյանի փոխարեն նշանակվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Գրում է Tert.am-ը:

«Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը: Ու ես բնավ էլ Գոռ Մարգարյանը չեմ: Բայց մենք երկուսս էլ ընդհանուր երկու բան ունենք՝ երկուսս էլ այծեղջյուր ենք ու սիրում ենք թատրոն: 

Շնորհավոր, հայ թատրոնն ապրելու է իր լավագույն ժամանակները լավագույնների հետ:

Մնացած հնչեցրած վատ կարծիքների, մեղադրանքների, մեկ շաբաթ շարունակ հարգելի դերասանուհու «անեծքներին» չեմ պատասխանելու երբեք, որովհետև ես ես եմ, դուք՝ դուք:

Սիրով ու էլի սիրով»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է Տաթև Հովակիմյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ը հայտնել էր, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին պաշտոնից ազատելու լուրերի ֆոնին խոսակցություններ տարածվեցին, որ նրան փոխարինելու է դերասանուհի Տաթև Հովակիմյանը, ինչին դեմ էր թատրոնի ողջ անձնակազմը, կարծելով, որ Էմինին աշխատանքից հեռացրել են անհիմն ու անտեղի: