«Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան

«Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված եմ եղել: Հիմա արդեն ծեր է, ես ծերերին չեմ սիրում, բայց ամբողջ կյանքում սիրահարված եմ եղել իրեն:

Երիտասարդ ժամանակ շատ հաճախ նամակ էի գրում նրան և ուղարկում Իտալիա, հետադարձ հասցե չէի գրում, որ հետ չգա նամակս: Գրում էի՝ «ես ուզում եմ ամուսնալալ քեզ հետ, ես էլ դառնամ երգչուհի, քեզ հետ երգեմ»:

Բայց այդ ժամանակ արդեն ամուսնացած էի: Ես չէի թաքցնում, բոլորն էլ գիտեին, որ սիրահարված եմ Չելենտանոյին»,- «Հենց այնպես» հաղորման շրջանակներում պատմել է դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը: Գրում է Tert.am-ը: