Ծնվել է Մարի Կրայմբրերիի և Դավիթ Մանուկյանի առաջնեկը

Լույս աշխարհ է եկել երգչուհի Մարի Կրայմբրերիի և բլոգեր Դավիթ Մանուկյանի առաջնեկը: Երգչուհին ինստագրամյան իր էջում հիվանդանոցից լուսանկարներ է հրապարակել: Գրում է Tert.am-ը:

«Քո հայտնվելն ամենալավ բանն էր, որ կատարվեց մեր կյանքում: Երբ նայում ենք քեզ, թվում է, որ աշխարհում անհնարին ոչինչ այլևս չկա»,- լուսանկարներին կից գրել է նա:

Նշենք, որ ամիսներ առաջ Դավան հայտնեց, որ գատնի ամուսնացել է ռուս երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ: