«Երբ ամեն օր վայելում ես Թելանգանայի մշակույթն ու գեղեցիկ վայրերը». կադրեր՝ «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթից

«Miss World» մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում նոր հրապարակում է արվել: Գրում է Tert.am-ը:

«Miss World Sports Challenge 2025-ը ուժի, վճռականության և միասնության ցնցող ցուցադրություն էր: Սկսած հուզիչ մրցույթներից մինչև մասնակիցների անհավանական ոգին, էներգիան պարզապես աննման էր:  Ուրախ ենք կիսվել ձեզ հետ բացառիկ կադրերով, որոնք ֆիքսում են այս անմոռանալի իրադարձության ամենալավ պահերը: Մնացեք և վերապրեք հուզմունքը մեզ հետ»:

Հնդկաստանից նոր լուսանկարներ է հրապարակել նաև Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ադրինե Աճեմյանը:

«Երբ ամեն օր վայելում ես Թելանգանայի մշակույթն ու գեղեցիկ վայրերը»,- լուսանկարներին կից գրել է նա: 

Հիշեցնենք՝ «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթն ընթանում է Հնդկաստանի Թելանգանա քաղաքում՝ մայիսի 7-ից 31-ը: 

Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ: