«Դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ». Սոֆյա Պողոսյան

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը հետաքրքիր խոստովանություններ է արել իր մասին: Սոցցանցերում տարածված «Չեմ վախենում խոստովանել, որ…» ձեւաչափը նրան էլ է հետաքրքրել և որոշել է ինքն էլ անկեղծանալ: Գրում է BRAVO.am-ը:

Նա ընդգծել է, որ 36 տարեկան է, բայց իրեն զգում է 29-ամյա, չի սիրում պատրաստել:

«Ահավոր ուշացող եմ եւ ունեմ ժամանակն ընկալելու խնդիր: Մասնագիտությամբ լինելով հոգեբան՝ ինքս եմ գնում հոգեբանի մոտ։ Դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ»,- գրել է դերասանուհին:

Պողոսյանն անկեղծացել է, որ 15 տարվա դերասանական փորձից հետո դեռ սարսափում է բեմ բարձրանալ: Կյանքում շատ անփույթ է եւ ամեն ինչ գցում, կոտրում ու թափում է:

«Չեմ հասկանում կենդանիներին մարդկանցից ավելի շատ սիրող մարդկանց։ Ունեմ դաջվածք, որը շատ եմ սիրում: Ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը։

Մտերիմ մարդկանց արած քննադատությունը շատ ծանր եմ տանում։ Չեմ կարողանում ալկոհոլ օգտագործել, նույնիսկ քիչ քանակից կորցնում եմ ինքնատիրապետումս»,- պամտել է նա: