«10 տարի անց Full House-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել

Պրոդյուսեր, դերասան Մենչը ֆեյսբուքյան իր էջում «Full House»-ի անդամների հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել: Գրում է Tert.am-ը:

«10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո»,- գրել է նա:

Ավելի վաղ  Tert.am Life-ի հետ զրույցում Մենչը՝ խոսելով ԱՄՆ-ում կայանալիք համերգի մասին, նշել էր, որ հայաստանյան հանդիսատեսին շատ հաճելի անակնկալ է սպասվում:

«Մենք ստանում ենք բազմահազար նամակներ մեր հեռուստադիտողից, շատ են հարցնում՝ արդյոք չի լինելու  «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջան, գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է, բայց, ցավոք 10-րդ եթերաշրջան չի լինելու»,-նշել էր նա: