Ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն Ինստագրամի սթորի բաժնում նկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա հայտնվել է հիվանդանոցում: Մինչ այդ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ նա կեսգիշերին Մեքսիկայից շտապ Երևան է տեղափոխվել։
Հայտնի է դարձել, որ նրա մոտ սրտի ցավ ու ծակոցներ են եղել և նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:
Ամերիկաբնակ ռեփերի նկարներից երևում է, որ նրան է այցելել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։