Նաստասյան հաճախ է հայտնվում սկանդալների կիզակետում: Նա հանդիպել է ամունացած տղամարդկանց և անգամ կանանց հետ: Նաստասյան իր անցյալի բոլոր մեղքերը արդարացնում է՝ բացատրելով. «Ես երբեք չեմ ունեցել այնպիսի ընտանիք, որից կկարողանայի օրինակ վերցնել: Հորս երբեք չեմ սիրել, նա մեզ թողել է սիրուհու պատճառով, և ինձ ու եղբորս մայրս մեծացրել է միայնակ: Հայրս սերը գերադասել է ընտանիքից, դա է պատճառը, որ այսօր ինձ համար զգացմունքները կորցրել են իրենց արժեքը: Եթե սիրո պատճառով կարելի է ցավեցնել քեզ շատ հարազատ մարդկանց, ապա սերը կորցնում է իր բոլոր դրական հատկությունները»: