Բլոգեր Արուսիկ Տիգրանյանն Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել: Գրում է Tert.am-ը:
«Վերջերս շատ չկամ Ինստագրամում, ընկերական չաթերում, կյանքում, իսկ ուղեղումս տպավորություն է, թե ոչինչ չեմ հասցնում:
Իմ սոցիալական ժամանակը ահավոր առաջ է ընկած, ուղեղումս պլաններ են, to do լիստեր, մարմնումս՝ ֆոնային տագնապ, քաղաքում միշտ՝ խցանում, իսկ էդ ամենին զուգահեռ ուղղակի ապրում եմ ու հետո` նկարները թերթելուց տեսնում ու կարոտում եմ ինչ-որ օրեր, որոնք չեմ հասցնում ֆիքսել, թե ոնց են ապրվում:
Մի խոսքով` ներկայում ու սիրելիների հետ իսկական ներկայության ահագին պակաս կա, այս նկարները հիշացրեցին էդ մասին»,- գրել է բլոգերը:






