Բիանկա Ցենսորին կրկին զարմացրել է հանրությանը իր անսովոր հանդերձանքով։ Այս անգամ Քանյե Ուեսթի 30-ամյա կինը լուսանկարվել է քաղցրավենիքով բիկինիով։
Բիանկայի կերպարը լրացվել է արծաթափայլ կոշիկներով և Քանյեի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ոճով սանրվածքով։ Ցենսորիին պապարացիները լուսանկարել են, երբ նա ամուսնու հետ ուղևորվում էր Սոհո թաղամասի հյուրանոց։ 48-ամյա ռեփերը ավանդաբար համեստ էր հագնված՝ ստվերելով իր սիրելիի պայծառ հանդերձանքը։
Քանյե Ուեսթի հետ Բիանկա Ցենսորիի ամուսնությունից հետո նրա անունը գործնականում դարձել է «անպատկառ» բառի հոմանիշը։ Աղջիկը հանրությանը ներկայացել է գերկարճ կիսաշրջազգեստներով, մերկ մարմնի վրա զուգագուլպաներով, բաց բոդիներով, և մի անգամ նույնիսկ Գրեմմի մրցանակաբաշխությանը ներկայացել է լիովին թափանցիկ զգեստով, որի տակ ներքնազգեստ չէր հագել։

