Հունիսի 21-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում «Կյանքի ճանապարհին» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավարուհի Անժելա Հարությունյանի պսակադրությունն էր: Պսակադրության արարողությունն անցկացվել է մտերիմ շրջանակում, իսկ բուն հարսանյաց արարողությունն անցնել է բազմամարդ:
Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդավարուհին նշել է, որ ամուսինը զբաղվում է բիզնեսով, սոցհարթակներում ակտիվ չէ և չի սիրում հանրային կյանքը:
Նա նաև հավելել է, որ ամուսինը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն է:



