«Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը: Գրում է Tert.am-ը:

«Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից։ Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես ենք քայլում կողք կողքի՝ ձեռք ձեռքի տված, առանց ճնշելու, առանց իշխելու։ Ոչ մի խաղ, ոչ մի պայքար՝ միայն սեր, հարգանք, աջակցություն ու շատ, շատ հումոր։ Մարդ, ով ունի հսկայական սիրտ, գեղեցիկ ու խորը հոգի, ուժ, արժանապատվություն ու անկրկնելի էներգիա։ Դու խելացի ես, հումորով, բայց ամենակարևորը՝ անսահման բարի։ Ու, եթե ինչ-որ մեկն այդ բարությունը թուլություն է համարում, ուրեմն չի հասկանում՝ ինչպիսի ուժ ու խիզախություն է պետք կյանքին այդպես նայելու համար։ Ծնունդդ շնորհավոր: Շնորհակալ եմ, որ կաս։ Որ հենց դու ես։ Որ հենց ինձ համար ես»,- լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը:

Նշենք, որ օրեր առաջ հաղորդավարուհին հայտնել էր երրորդ երեխային սպասելու մասին: