Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը վերադարձել է թենիսի մրցաշար՝ իր նորամուտը նշելով Ուիմբլդոնում 2025-նին՝ միջոցառման 13-րդ օրը, հաղորդում է People-ը։
Այս շաբաթ օրը 43-ամյա Քեյթ Միդլթոնը այս մրցաշրջանում առաջին անգամ եղել է Ուիմբլդոնում՝ դիտելու կանանց մենախաղի եզրափակիչը, որը տեղի է ունեցել ամերիկացի թենիսիստուհի Ամանդա Անիսիմովայի և լեհ Իգա Շվյատեկի միջև։ Նա նաև չեմպիոնին հանձնել է գավաթը։
Քեյթը Համաանգլիական թենիսի և կրոկետի ակումբի հովանավորն է։ Մրցաշարում իր կարգավիճակը ընդգծելով՝ Ուելսի արքայադուստրը իր վերնազգեստի ձախ կողմում կրել է Ուիմբլդոնի մանուշակագույն և կանաչ ժապավեն։
Հայտնի է, որ հուլիսի 2-ին Քեյթ Միդլթոնը այցելել է Էսեքսի Քոլչեսթեր հիվանդանոց, որտեղ անկեղծորեն խոսել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին։ Անցյալ տարի նա կարողացել է մասնակցել տղամարդկանց մենախաղի եզրափակիչին՝ չնայած բուժմանը և բազմաթիվ կարևոր միջոցառումների բացակայելուն։



