27-ամյա Սիդնի Սուինին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի աջակցությամբ կթողարկի իր սեփական ներքնազգեստի ապրանքանիշը։ Այս մասին հաղորդում է Tribune-ը։
Հրապարակման համաձայն՝ «Էյֆորիա» սերիալի աստղը անձամբ կմասնակցի ներքնազգեստի դիզայնի մշակմանը, ինչպես նաև կհանդիսանա ապրանքանիշի դեմքը։ Նաև նշվում է, որ ոչ թե Ջեֆ Բեզոսն ինքը կներդնի այս ստարտափում, այլ Բեն Շվերինը, Coatue ներդրումային ընկերության գործընկերը, որը վերջերս Բեզոսից ստացել է 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում։
Ավելի վաղ Սիդնի Սուինին մասնակցել է միլիարդատիրոջ և Լորեն Սանչեսի հարսանիքին Վենետիկում։ Շատերը զարմացած էին, որ դերասանուհին հյուրերի շարքում էր, բայց հիմա, երբ Սուինիի նախագիծը հայտնի դարձավ, դա արդեն բացատրելի է։



