Կաննի 78-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենի» ստացած «Պարզ պատահականություն» ֆիլմի մի շարք տեսարաններ նկարահանվել են քաղաքի կենտրոնական փողոցներում: Ֆիլմի մասին հայաստանյան հանդիսատեսին և լրագրողներին «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմեց իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Հայտնում է Sputnik Armenia-ն:
Հանդիպման ընթացքում ռեժիսորը խոսեց իրանական ֆիլմարտադրության առանձնահատկությունների և այն հարկադրված հնարքների մասին, որոնց դիմում են հեղինակները ճնշման պայմաններում: Նման առանձնահատկություններից մեկը, ըստ Փանահիի, ավտոմեքենաների մեջ նկարահանումներն են։ Այս տեխնիկան հաճախ օգտագործվում է ոչ թե գեղարվեստական, այլ անվտանգային նկատառումներով:
Նրա խոսքով` մեքենայում կատարված նկարահանումը օգնում է խուսափել ավելորդ ուշադրությունից. այն հարկադրված, բայց արդյունավետ հնարք է:
«Ընտրության խնդիր է՝ նկարահանել այն, ինչ ուզում ես, կամ այն, ինչը պարտադրված ես։ Ես ընտրեցիչենթարկվելը: Նախընտրեցի գաղափարներս իրականացնելու համար լուծումներ փնտրել», – պարզաբանեց Փանահին։
Նա նշեց, որ գործընկերներից շատերը լքել են երկիրը կամ դադարեցրել նկարահանումները հենց այն պատճառով, որ նման տարբերակներ չեն գտել։Իրանում ստեղծագործելը դժվարանումէ ոչ միայն գրաքննության, այլ նաև իշխանությունների ճնշման պատճառով։ 2010 թվականին Փանահինհակակառավարական գործունեության մեղադրանքով ձերբակալվեց և դատապարտվեց։ Նրան պաշտոնապես արգելվեց զբաղվել կինոյով։ Այնուամենայնիվ, ռեժիսորը չհրաժարվեց ստեղծագործելուց և շարունակեց նկարահանել՝ գտնելով արգելքները շրջանցելու ուղիներ:
«Շատերի նմանես էլ երազում եմ, որ իմ ֆիլմերը ցուցադրվեն իմ երկրում, իմ ժողովրդի համար։Երազում եմ այսպիսի հանդիպման մասին, բայց իմ հայրենիքում՝ մեր երիտասարդության հետ։Իմ ֆիլմերըհիմնված են անձնական փորձիվրա, և ես չեմ կարող լռության տալ բանտում անցկացրած ժամանակահատվածը։ «Պարզպատահականություն» ֆիլմըես չեմ նկարահանել, այն ստեղծել է հենց Իսլամական Հանրապետությունը։ Ստեղծագործող մարդուն բանտ նստեցնելով՝ իրենք են դարձել այդ արդյունքի պատճառը», – խոստովանեց ռեժիսորը։