ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հերքել են ամուսնալուծության մասին լուրերը։ Ամիսներ Օբամաների շուրջ լուրեր էին շրջանառվում հնարավոր ամուսնալուծության մասին: Այժմ ԱՄՆ նախկին նախագահն ու առաջին տիկինը առաջին անգամ պատասխանել են դրանց, գրում է Bild-ը:
«Մարդիկ սիրում են ենթադրություններ անել հայտնիների մասին։ Եթե մենք նույն սենյակում չենք, նրանք անմիջապես ենթադրում են, որ մենք ամուսնալուծված ենք», – ասել է Միշել Օբաման IMO փոդքասթի ժամանակ։
Ավելի վաղ լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել Միշել Օբամայի երկու նշանակալի հանրային միջոցառումների՝ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորությանը և Դոնալդ Թրամփի երդմնակալությանն ամուսնու հետ չմասնակցելու վրա։ Սա հանգեցրել է ենթադրությունների՝ ամուսինների միջև հնարավոր ընտանեկան անհամաձայնության կամ քաղաքական տարաձայնությունների մասին։
Միշելը փոդքասթի ժամանակ հստակեցրել է, որ ինքը որոշում է կայացրել չմասնակցել Ջիմի Քարթերի հուղարկավորությանը կամ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Ամուսինը հավելել է. «Եթե մենք հանրային ընտանիք չլինեինք, ոչ ոք ենթադրություններ չէր անի մեր ամուսնության մասին: Այս բոլոր տարիների ընթացքում ես երբեք մեկ օր անգամ չեմ մտածել ամուսնալուծության մասին։ Եվ մենք ունեցել ենք իսկապես դժվար ժամանակներ։ Բայց եղել են շատ ուրախ պահեր և արկածներ, և շնորհիվ այն տղամարդու, որի հետ ամուսնացա, ես ավելի լավ մարդ եմ»։