Դերասանուհի Նելլի Խերանյանն ու ավագ դուստրը՝ Անի Ներսիսյանն, Ինստագրամում համատեղ լուսանկարներ են հրապարակել։
Նելլի Խերանյանն այժմ նկարահանվում է Վենդետա ֆիլմում։ Նա մարմնավորում է մի կնոջ, ում տղան միայն ճակատագրի բերումով հայտնվել է և՛ բանտում, և՛ չափազանց վտանգավոր միջավայրում:
«Մի տղա, ով ստացել է չափազանչ լավ դաստիարակություն, ազատամարտիկի որդի է: Մարմնավորում եմ մոր կերպարն, ով իր ողջ կյանքը նվիրել է ամուսնուն, որն այլևս չկա և որդուն: Հանուն նրանց է ապրում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր դերասանուհին ու հավելել, որ վաղուց էր ուզում նման կնոջ մարմնավորել:



