«Comedy Battle», «Open Microphone» և Stand Up շոուների մասնակից Գուրամ Ամարյանը ամուսնացել է: Կատակերգուն ամուսնացել է ակադեմիայի 21-ամյա ուսանողուհի Էկա Մստոյանի հետ: Հարսնացուն և ինքը՝ կատակերգուն ևս ազգությամբ եզդի են:
Գուրամի հարազատներն ու ընկերները ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութեր տոնակատարությունից, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր: Հարսը հարսանիքին ներկայացել է շքեղ սպիտակ զգեստով՝ բաց ուսերով: Փեսան հագել է սպիտակ վերնաշապիկ և սև կոստյում: Նորապսակների եզդիական պարերը հայտնվել են տեսանյութերում։
Շատ օգտատերեր գնահատել են հարսանեկան կադրերը: «Որքա՜ն գեղեցիկ է նա: Երջանկություն ձեզ, սեր և շատ ծիծաղ տանը», «Հարսը պարզապես հրեշտակ է», «Ես կցանկանայի, որ մեր բոլոր աղջիկները այդպես ժպտային իրենց հարսանիքներին», «Երբ տղամարդը սիրահարված է»,- գրում են օգտատերերը։


