Դժվար մանկությունը չի որոշում իմ ներկան, առավել ևս ապագան. Էլիզ Մելիքյան

Բլոգեր, դերասանուհի Էլիզ Մելիքյանը սեցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել և անկեղծացել.

«Գիտեմ, դժվար է հավատալ, որ ես փոքր տարիքում հոգսեր չեմ ունեցել…
Ճիշտ էլ կանեք, որ չհավատաք:
Մեկ -մեկ խճճվում եմ մտքերիս ու զգացողություններիս մեջ.
Փոքր ժամանակ էին հոգսերս ավելի շատ թե՞ հիմա։ Անկեղծ ասեմ՝ պատասխանը դեռ ինքս էլ չունեմ։
Կասեմ միայն որ տարբեր են։
Չեմ ուզում ձեզ թվա, թե ամեն ինչ լավ ա հիմա, բայց մի բան շատ եմ ուզում ասել.
Դժվար մանկությունը չի որոշում իմ ներկան, առավելևս, ապագան:
Այո՛, լինում են պահեր, որ մտածում եմ՝ ուժս չի հերիքի ու ես մենակ եմ, բայց մի բան հաստատ զգացել եմ, որ հենց այդ պահերն են կյանքում ամենակարևորն ու որոշիչը. սովորել ինչպես ոտքի կանգնել և շարունակել ապրել՝ սա է այն բոնուսը, որ ստանում եմ։
Դեռ չգիտեմ թե ինչքանով է ստացվում կամ ինչքանով եմ գոհացնում ինձանից որևէ բան սպասող մարդկանց։ Մի օր կսովորեմ ինչպես ճիշտ կազմակերպել այս պահը։
Հիմա միայն մի կարևոր բանի վրա եմ շատ աշխատում՝ սովորել ընդունել անցյալս ու սիրել ներկաս, որպեսզի ապագաս հենց իմը գա։
Ահավոր դժվար ա՝ մի քիչ դեռ անիրական ա թվում, բայց ես չեմ դադարում փորձել։
Հուսով եմ կարողանում եմ փոխանցել ձեզ թե ինչ եմ զգում»: