Երգչուհի Անահիտ Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում «Հայ Սուպերսթար 6»-ի տաղավարից լուսանկարներ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով: Գրում է Tert.am-ը:
«Անակնկալներով լի է կյանքը: Տարիներ առաջ ես պարզապես սովորական մասնակից էի, իսկ այսօր արդեն բեմում հրավիրված արտիստ:
«Հայ Սուպերսթար 6»-ի 10-րդ գալա համերգին Արեգ Գալստյանի հետ դուետով ներկայացրինք իմ «Мой путь» երգը։ Դա իրական էմոցիաների պայթյուն էր: Արեգ, քեզ շատ եմ սիրել՝ տաղանդավոր ու բացառիկ մարդ ։ Գիտեմ՝ քեզ մեծ հաջողություններ են սպասում»,- գրել է երգչուհին:

