Լեդի Գագան լաց է եղել բեմի վրա՝ օգոստոսի 22-ին իր հայրենի Նյու Յորքում Մայիսhem Ball շրջագայությանը ելույթի ժամանակ, հաղորդում է People-ը։
Աստղը խոստովանել է, որ այս քաղաքում ելույթ ունենալը միշտ յուրահատուկ է իր համար, քանի որ այն իրեն հիշեցնում է իր երազանքի համար տարիների պայքարի մասին։
«Ես շոուից առաջ ընկերուհուս հետ էի, և ես նրան ասացի. «Կարծում եմ՝ կարող եմ պարզապես առաջ տանել այս ամբողջ շոուն, որովհետև երբ ես Նյու Յորքում եմ, ես պայքարում եմ։ Ես պետք է վաստակեմ, ես պետք է աշխատեմ դրա համար»», – հիշում է երգչուհին։
Համերգից առաջ արտիստուհին իր մտահոգությունները կիսել է ընկերոջ հետ, ով խորհուրդ է տվել նրան պարզապես վայելել շոուն։ Երգչուհին նմանատիպ աջակցության խոսքեր լսել է նաև իր փեսացու Մայքլ Պոլանսկիից։
«Մինչև բեմ բարձրանալը, իմ փեսացու Մայքլն ասաց. «Երբ դուրս գաս այնտեղ, թող նրանք քեզ լցնեն»», – խոստովանել է Գագան։
Այս խոսքերից հետո արտիստը հանդիսատեսի համար կատարել է «Born This Way» ալբոմի Hair երգը, որը առաջին անգամ կատարվել է ներկայիս շրջագայության շրջանակներում։