Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսին նշանադրվել են

Թեյլոր Սվիֆթը լուսանկար է հրապարակել իր ընկերոջ՝ Թրևիս Քելսիի հետ, որում նա ցուցադրել է իր նշանադրության մատանին։

Թեյլորը և Թրևիսը հրապարակել են գեղեցիկ լուսանկարներ, որոնցում մարզիկը ամուսնության առաջարկ է անում երգչուհուն։ Սվիֆթը բաց գույնի, գծավոր զգեստով է, իսկ Քելսին՝ մուգ կարճ թևով վերնաշապիկով և բաց գույնի տաբատով։ Զույգը կանգնած է կամարի տակ գտնվող ծաղկող այգու առջև։ Թեյլորի մատը զարդարված է տպավորիչ քարով մատանիով։

Թրևիսը և Սվիֆթը սկսել են հանդիպել 2023 թվականին։ Նրանք պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները 2023 թվականի հոկտեմբերին, երբ միասին հայտնվեցին Saturday Night Live-ի հետերեկույթին։ 2025 թվականի հունիսին զույգը կարմիր գորգի վրա դեբյուտ ունեցավ NFL Tight Ends Camp-ում՝ Նեշվիլում անցկացվող եռօրյա ամառային մարզական ճամբարում։