Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ բլոգեր Նինա Տիտանյանը վիրահատության է ենթարկվել: Նա հայտնել է, որ արդեն տանն է և իրեն լավ է զգում: Նինան Ինստագրամի սթորի բաժնում պատասխանել է հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Նինան նշել է, որ վիրահատել է ստամոքսն ու լեղապարկը. «Իմ վիրահատությունը տևել է 30-45 րոպե: 15 րոպե լեղապարկն են հեռացրել, որովհետև մեջը քար կար ու հետագայում նիհարելուց էլի էին քարեր առաջանալու, որն անհարմարություններ էր ստեղծելու ու ի վերջ պետք է հեռացվեր: 25 րոպե տևել է ստամոքսիս հեռացումը, 80 տոկոսը ստամոքսիս հեռացրել են: 3 ժամ մնացել եմ վերակենդանացման բաժանմունքում, հետո տեղափոխել են հիվանդասենյակ»:
Բլոգերը հուզվել է, երբ կիսվել է իր էմոցիաներով՝ նշելով, որ շատ նամակներ ու քաջալերական խոսքեր է ստացել. «Հիմա շատ էմոցիոնալ եմ ու հուզվում եմ բոլոր նամակներից, որ ստացել եմ: Ես գիտեմ, որ մեծ լսարան ունեմ, բայց այսքան աջակցության խոսքեր անկեղծ չէի սպասում: Երկու օր ինձ անընդհատ նամակ էր գալիս ու ինձ անծանոթ մարդիկ լավ խոսքեր էին գրում, չեմ կարող բացատրել, թե ինչքան եմ դա գնահատում»: