Ծնվել է երգչուհի Ռիհաննայի 3-րդ երեխան, նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել իր ձեռքի նկարը (ճանաչելի է դաջվածքներով) և երեխայի ձեռքի նկարը: Գրառման մեջ գրված է. «#3 երեխա»: Հայտնում է Tert.am-ը:
Սակայն ոչ՛ Ռիհաննան, ո՛չ էլ նրա ընկերը և երեխայի հայրը՝ A$AP Rocky-ն, պաշտոնապես չեն հաստատել լուրը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ռիհաննան հայտարարեց իր երրորդ հղիության մասին 2025 թվականի Met Gala-ի ժամանակ։ Նա արդեն ունի երկու որդի A$AP Rocky-ից, որի հետ հանդիպում է 2021 թվականից՝ երկու տարեկան RZA-ն և մեկ տարեկան Riot-ը։ Զույգը վերջերս ակնարկել էր, որ այս անգամ աղջիկ է ծնվելու։


