Ուիթնի Հյուսթոնի ժառանգները սկսել են կազմակերպել համերգներ, որոնցում կհնչի երգչուհու` արհեստական բանականության կողմից գեներացված ձայնը

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ժառանգները, Primary Wave Music եւ Park Avenue Artists ընկերությունների հետ համերգներ կկազմակերպեն ԱՄՆ-ի յոթ քաղաքներում, որտեղ կհնչի արհեստական ինտելեկտի  կողմից գեներացված երգչուհու ձայնը: Այս մասին հայտնել է Variety ամսագիրը։

Նշվում է, որ այս համերգները Հյուսթոնի ստեղծագործությունների երկրպագուներին հնարավորություն կտան կրկին լսել նրան։

«Արդյունքը իսկապես յուրահատուկ բան է. նվեր վաղեմի երկրպագուների համար և հզոր ծանոթություն նրա ձայնը բացահայտող նոր սերնդի համար»,-նշում է հրատարակությունը։