Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում ամուսնու հետ նոր լուսանկարներ է հրապարակել:
«Ընտրելը հեշտ չէր»,- լուսանկարներին կից գրել է նա:
Ավելի վաղ Ուդումյանը նաև անձնական լուսանկարներ էր հրապարակել և կից գրել. «Չգիտեմ դրա լուծումը որն է, բայց կնոջն առաջին հերթին երևի պետք է իր տղամարդու աջակցությունը, իսկ այն միշտ չէ, որ կա… հաճախ կա «զույգ», «ընտանիք», կենցաղ, բայց չկա հիացմունքն ու թեթևությունը: Կնոջ հետ կռված ամուսինը հիմնականում բնականոն է անցկացնում իր առօրյան,իսկ սիրած մարդու հետ կռված կինը տակնուվրա է լինում:) Կարող է մտքերս սուբեկտիվ են, բայց հիմնված են իրական մարդկանց իրական պատմությունների վրա…»:




