Սոֆա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշել են ամուսնության 6-ամյակը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն օրերս նշել են իրենց ամուսնության 6-ամյակը: Գրում է Tert.am-ը:

Սոֆյան տեսանյութ է հրապարակել Ինստագրամում, որին կից անկեղծացել է.

«Շնորհավոր մեր ամուսնության 6 ամյակը, սերս: Քո հետ ես ինձ միշտ ֆիլմի գլխավոր հերոսուհի եմ զգում: Սիրում եմ մեր խելառ ու բազմերանգ ընտանիքը, մեր բոլոր վերելքներն ու անկումները։ Մի բան գիտեմ հաստատ. միասին մենք ավելի լավն ենք դառնում»:

Նշենք, որ զույգը մեկ որդի ունի: