Բլոգեր Էվելինա Խանոյանի սիրելին նրան առաջարկություն է արել

Բլոգեր Էվելինա Խանոյանի սիրելին՝ Յանը, նրան ամուսնության առաջարկություն է արել: Բոլգերն այս մասին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ կիսվելով կարևոր օրվա կադրերով:

«Մեր հանդիպման առաջին պահից մինչև մահը չբաժանի մեզ, ես քեզ ասում եմ՝ այո, այո և հազար անգամ այո»,- հրապարակված տեսանյութին կից գրել է բոլգերը:

Էվելինան նաև լուսանկարներ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով. «Վերջինը, ինչ տեսա՝ կրիան էր ջրում: Հետո Յանը տարօրինակ բաներ էր ասում՝ «կամուրջը նկարի», «մեզ նկարի»… Ես էլ քիչ քնած էի, չէի հասկանում՝ ինչ ա ուզում ինձնից, երևի դրա համար առաջին ռեակցիաս շատ շոկային էր։ Էնքան դժվար է հավատալ, որ կյանքը կարող է ունենալ էս չափ սիրուն պահեր։ Նրանք, ովքեր տարիներով հետևել են ինձ կյանքի տարբեր փուլերում, երևի հուզվել են ինձ հետ հավասար։ Իմ սրտի ուզած հեքիաթը դարձավ իրականություն»: