Սերգեյ Սարգսյանն ու Մարիամ Շահինյանը համատեղ լուսանկարներ են հրապարակել

Հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ու դերասանուհի Մարիամ Շահինյանն Ինստագրամում համատեղ ֆոտոշարք են հրապրակել: Գրում է Tert.am-ը:

«Մեկ օր Երևանում։ Շատ սիրեցինք Երևանը: Անպայման կվերադառնանք»,- այսպես են մակագրել լուսանկարները:

Ավել վաղ, դերասանուհին՝ խոսելով իր և Սերգեյի հարաբերությունների մասին, նշել էր.

«Կարող եմ ասել, որ իդեալական հարաբերություններ են, երբեմն զարմանում ենք, որ ամեն հարցի շուրջ կարծես իրար նման ենք մտածում և նույն ուղղությամբ ենք նայում»: