Համաշխարհային գերաստղ Bad Bunny-ն կդառնա 2026 թվականի Սուպերբոուլ-ի Halftime Show-ի գլխավոր կատարողը: Այս մասին հայտնում է Radar-ը։
Այս մեծ ներկայացումը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում գտնվող Levi’s Stadium-ում: Որպես միջոցառման գործընկեր ավանդաբար հանդես կգա Apple Music-ը։
30-ամյա պուերտոռիկացու համար սա կլինի առաջին դեբյուտը ամերիկյան ֆուտբոլի գլխավոր բեմում:
NFL եզրափակիչը ամեն տարի ուղիղ եթերում դիտում է ավելի քան 100 միլիոն հեռուստադիտող։ Միջոցառումը դարձել է ոչ պաշտոնական տոն ամերիկացիների համար՝ երեկույթներով և մեծածավալ շոուներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ելույթի հնարավոր թեկնածուների թվում էին Թեյլոր Սվիֆթն ու Ադելը: NFL-ի նախագահ Ռոջեր Գուդելը հայտարարել է, որ Սվիֆթը միշտ ցանկալի հյուր է լինելու իրենց միջոցառումներին, սակայն այս անգամ գլխավոր դերը բաժին է հասել Bad Bunny-ին։