«Իմ ամենալավ ընկերն ու գժություններիս գործընկերը». Նազիկ Ավդալյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն Ինստագրամում որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Հայտնում է Tert.am-ը:

«Իմ կյանքի ամենագեղեցիկ մասը, իմ ամենալավ ընկերն ու գժություններիս գործընկերը, կյանքիս ամենագեղեցիկ փոթորիկը։ Մարդ, ով ամեն օր ինձ սովորեցնում է սիրել առավել անկեղծ ու անշահախնդիր։ Ում վստահում եմ ամեն ինչ, ումից խորհուրդ եմ հարցնում և կիսվում ամենածանր ապրումներիս մասին։ Մարդ ով ինձ ոգեշնչում է, երբ դրա կարիքն այնքա՜ն ունեմ։

Թող, որ քո այդ պարզ, մաքուր ու չարաճճի հոգին երբեք ոչինչ ու ոչ ոք չկարողանա պղտորել»,- լուսանկարներին կից գրել է նա: