Աստղագուշակ հոկտեմբերի 2-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը արդյունավետ կանցնի: Ճիշտ է, մյուսների համար դուք այսօր ավելի օգտակար կլինեք, քան ինքներդ ձեր համար: Սակայն դա ձեզ դուր է գալիս: Մյուսներին օգնելը հետաքրքիր ու հաճելի կլինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր կիսվում են ձեր հետ իրենց փորձով և օգտակար ինֆորմացիայիով: Հավանական են հաջող գնումները: Օրը հարմար է նաև բիզնեսում ներդրումներ կատարելու համար: Կարելի է մտածել կարիերայի զարգացման մասին: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ պետք է անել, առաջիկայում պաշտոնի բարձրացման համար։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ ուշադիր եք, չեք հանձնվում դժվարություններից: Նշանի այն ներկայացուցիչները,ովքեր հակված են հոռետեսության,կարող են թողնել գործը, որը վերջերս սկսել են, համարելով այն անհույս: Նրանք, ովքեր ամեն ինչին նայում են ավելի դրական տեսանկյունից, միջոց կգտնեն լուծել բոլոր ծագող խնդիրները և կհասնեն հաջողության: Լավատեսությունը օգնում է ձեզ նվաճել շրջապատի համակրանքը, լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Հնարավոր է, ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեև այնքան էլ պարզ և բարենպաստ օր չէ, դուք չեք կորցնում լավատեսությունը և վստահությունը սեփական ուժերի վրա: Խոչընդոտները նահանջում են ձեր նպատակասլացության առաջ : Հաջողվում է զինաթափել թշնամիներին, օգուտ քաղել բարդ, ոչ միանշանակ իրավիճակում: Կարելի է պայմանավորվել համագործակցության մասին նոր գործընկերների հետ, գործարքներ կնքել, որոնք շահույթ կբերեն: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան կարիերայում առաջընթաց գրանցել: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվման համար: Կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը ։ Տարաձայնություններ չեն առաջանա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ բան դժվար կտրվի։ Նույնիսկ սովորական ամենօրյա գործերը կարող են մեծ ուժեր պահանջել ու շատ երկար ժամանակ խլել: Չեն բացառվում տարաձայնությունները համախոհների հետ, վեճեր, որոնք կխանգարեն ձեզ ինքնուրույն գնահատել իրավիճակը և կշռադատված որոշումներ ընդունել: Աշխատեք չենթարկվել սադրանքների ։ Շրջապատը հաճախ միջամտում է ձեր գործերին, տալիս անտեղի խորհուրդներ կամ տհաճ դիտողությունները է անում: Դա չպետք է հանգեցի կոնֆլիկտների:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ էլ,որ պատահի, հանգստություն պահպանեք: Օրվա սկիզբը համեմատաբար հեշտ կլինի: Այս ժամանակահատվածը բարենպաստ է: Երբեմն խոչընդոտներ են առաջանում, բայց դրանք սովորաբար աննշան են։ Բացի այդ, ձեզ շատ են օգնում: Երեկոյան խնդիրները շատանում են, իսկ ձեր էներգիայի պաշարը սպառվում է ։ Այս պահին ավելի լավ է կարևոր որոշումներ չընդունել: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Հիմա ավելի լավ է հանգիստանաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառ եղեք և հավատացեք ձեր ուժերին: Այսօր դա անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Ավելի լավ է ինքնուրույն գործեք և հույսը միայն ձեր վրա դնեք: Ցանկալի չէ դիմել խորհուրդների համար: Օտար առաջարկությունները ձեզ միայն կշեղեն: Հնարավոր են չպլանավորված ուղևորությունները: Դրանց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, սակայն չեք բողոքի և ի վերջո, ամեն ինչ լավ կընթանա: Որոշ Կույսերի մոտ ի հայտ կգան համարձակ գաղափարներ, որոնք վերաբերում են բիզնեսին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը թեթև և հաջող կընթանա: Ձեզ մոտ շատ բան լավ է ստացվում, հաճախ խնդիրները լուծվում են ինքնաբերաբար: Կարող են օգտակար լինել նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Դրանց շնորհիվ դուք կարող եք զինաթափել չարակամներին և առաջ անցնել մրցակիցներից: Ընկերները սիրով կաջակցեն ձեզ բազմաթիվ նախաձեռնություններում կամ իրենք կառաջարկեն ինչ-որ հետաքրքիր բան, կկիսվեն գերազանց գաղափարներով: Երեկոն հարմար է ընտանեկան նեղ շրջանակում հանգստի համար։ Կարելի է հյուրեր հրավիրել, կազմակերպել փոքրիկ միջոցառում:Այն կբարձրացնի տրամադրությունը: Հավանական են անակնկալներն ու նվերները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը անհանգիստ է: Հնարավոր է անհաջողություն գործերում, տհաճ անակնկալներ, թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կփչացնեն ձեր տրամադրությունը: Սակայն դուք չեք հանձնվում, անում եք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի և ձեզ մոտ դա ստացվում է: Համարձակ, անսպասելի գաղափարներ են ի հատ գալիս: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով և հետաքրքիր առաջարկներով, հնարավորություն կտա կնքել շահավետ գործարքներ: Շատ Կարիճներ այդ ժամանակ կհասկանան, թե ինչպես տնօրինել փողը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավականին բարդ է։ Էմոցիոնալ ֆոնը տարբերվում է լարվածությամբ, ուստի տրամադրությունը հաճախ փոխվում է: Սովորականից ավելի հաճախ են առաջանում տարաձայնությունները լավ ծանոթների հետ: Չեն բացառվում վիճաբանությունները շատ մտերիմ մարդկանց հետ: Շատ բան կախված է ձեզնից: Հիշեք, որ երբեմն ավելի լավ է գնալ զիջումների, քան պնդել ձեր տեսակետը: Գործնական ոլորտում համառությունը և հաստատակամությունը օգտակար կլինեն: Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները ձախողվել են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հավանական են խնդիրները, ձանձրացող թյուրիմացությունները: Սակայն դրանք չեն ստիպի ձեզ նյարդայնանալ, չեն փչացնի ձեր տրամադրությունը: Ժամ առ ժամ ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը: Կարելի է վճռական լինել և գործի անցնել: Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր գաղափարներ, որոնք վերաբերում են աշխատանքին և բիզնեսին: Շուտով դուք կգտնեք մարդկանց, ում հետ կկարողանաք իրականացնել ձեր ծրագիրը: Հնարավոր է գործնական, ընկերական և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է հանգստի համար: Ի դեպ, կարելի է զբաղվել չհոգնեցնող գործերով, բայց միայն եթե դրանք լավ ծանոթ են ձեզ: Ցանկալի չէ բոլորովին նոր բան սկսել: Դուք սկսում եք կասկածել ձեր ուժերի վրա: Կարող եք փչացնել հարաբերությունները նրանց հետ, ովքեր, իրոք, ձգտում են օգնել ձեզ: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները ։ Հատկապես դժվար է ստացվում լեզու գտնել մարդկանց հետ, ովքեր մեծ են ձեզնից: Հնարավոր են փոխադարձ պահանջները ու դժգոհությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խուսափեք լուրջ հարցերի շուրջ քննարկումներից: Հենց այն այսօր կօգնի խուսափել շատ խնդիրներից:Մի կապեք ձեզ պարտավորություններին: Այսօր դա ցանկալի չէ: Հազիվ թե հաջողվի գործել այնպես, ինչպես նախատեսել էիք: Շատ կարևոր է ինքնավստահությունը: Երբ սկսում եք կասկածել ձեր ուժերի վրա, մրցակիցները հնարավորություն են ունենում հաղթել ձեզ: