Հաղորդավար, մոդել Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջում դստեր՝ Արիանայի հետ լուսանկարներ է հրապարակել՝ հետևորդների հետ կիսվելով իր մտավախությունների մասին: Գրում է Tert.am-ը:
«Այս ընթացքում մտքերս շատ խառն են, և անհասկանալի է, թե ինչու հենց հիմա մտքովս անցավ անցումային շրջանի մասին։ Ուզում եմ, որ այն լինի շատ խաղաղ ու սիրով լցված՝ առանց կռիվների ու ցնցումների։ Երանի այդ օրերը անցնեն մեղմ, առանց ալեկոծ ալիքների, և միշտ զգա այն հանգստությունն ու ջերմությունը, որը մենք կփորձենք փոխանցել։
Դե հիմա ասեք՝ շատ կա՞ այդ վախենալու անցումային շրջանին և դուք ինչպես եք հաղթահարել կամ հաղթահարում այն»,- գրել է Լուսինեն:




