Հրապարակվել է 18 երկրների անունները, որոնք կմասկանցեն «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին

«Մանկական Եվրատեսիլ»-ի ինստագրամյան պաշտոնական կայքը հրապարակել է այն 18 երկրների անունները, որոնք կմասկանցեն «Մանկական Եվրատեսիլ 2025»-ին: Հայտնում է Tert.am-ը:

«Ահա առաջին հայացքը բեմից: Դիզայնը ոգեշնչված է վրացական ժառանգությամբ և լանդշաֆտներով»,- լուսանկարներին կից հապարակվել է junioreurovisionofficial  Ինստագրամի էջում:  

Հիշեցնենք՝ Մանկական Եվրատեսիլը կկայանա Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին։ 

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Հաղթեց Անդրիա Պուտկարաձեն, ով ներկայացնում էր Վրաստանը` TO MY MOM երգով:

Հիշեցնենք, որ 2024-ին մրցույթն անցկացվեց Մադրիդում։ Մասնակցում էր 17 երկիր։