«Փյունիկ» ՖԱ արդեն նախկին գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը, որը հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձավ Սոֆի Դևոյան կրտսերի հետ ամուսնությունից հետո, հեռացել է ֆուտբոլային ակումբից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։
«Ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։ Թեև ավարտում եմ պաշտոնավարումս և այլևս չեմ հանդիսանում ակումբի գլխավոր Տնօրենը, բայց «Փյունիկն» իմ սրտում է»,- գրել է Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում։
















