ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանիայի 19-ամյա որդին՝ Բերրոնը, փակել է ընտանիքին պատկանող «Թրամփ Թաուեր» երկնաքերի մի ամբողջ հարկը՝ ընկերուհու հետ հանդիպման համար։ Այդ մասին հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրին։
«19-ամյա երիտասարդն այնքան լավ է հսկվում, որ նրա ռոմանտիկ հանդիպման համար մի ամբողջ հարկ է փակվել»,-հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ այս միջոցառումները ձեռնարկվել են երկու սիրահարների անվտանգությունն ապահովելու համար։ Աղբյուրը հրաժարվել է բացահայտել Բերրոն Թրամփի ընկերուհու անունը։
Աղբյուրը` Panorama.am