Երգչուհի Շակիրան Ինստագրամի իր էջում կիսվել է Նյու Յորքում արված նոր լուսանկարներով: Գրում է Tert.am-ը:
Օրեր առաջ, նա Մեքսիկայում կայացած համերգից ևս կադրեր է հրապարակել՝ կիսվելով համերգից ստացած էմոցիաների մասին.
«Հիանալի է շրջապատված լինել այդքան շատ մարդկանցով, ովքեր հոգ են տանում, նվիրաբերում են իրենց ժամանակը կամ աջակցությունը։
Շնորհակալություն, Վերակրուս, Մեքսիկայում այս վերջին կախարդական համերգի համար։ Շնորհակալություն, որ ինձ տանը զգացի: Երգեցիք, պարեցիք, լաց եղաք և ծիծաղեցիք ինձ հետ այս բոլոր գիշերները»,- գրել է երգչուհին:






