Ոճաբանը թվարկել է այս աշնան ամենանորաձև գույները

Ոճաբան Յուլիա Ժելեզնովան նշել է 2025 թվականի աշնան հագուստի ամենանորաձև գույնը: Մասնագետի խոսքով՝ ցուցակը գլխավորում է շոկոլադե մուսի (Mocha Mousse) «համեղ» երանգը:

«Այն հարմար է ինչպես առօրյա կերպարների, այնպես էլ ավելի նուրբ համադրությունների համար։ Այս երանգը շեշտում է բնական ջերմությունը և խորություն է հաղորդում կերպարին», – բացատրել է ոճաբանը։

Դասական կարմիրը և մանուշակագույնը նույնպես սեզոնի գույներն են։ Վերջինս, ըստ Ժելեզնովայի, արագորեն տարածվում է և կերպարներին հաղորդում է խորհրդավորության  և նրբագեղության երանգ։

Նուրբ երանգների սիրահարների համար Ժելեզնովան առաջարկել է ուշադրություն դարձնել բաց վարդագույնին։

Ոճաբանտ նաև նշել է, որ  պետք չէ վախենալ փորձարկումներ կատարել համադրություններով։

Աղբյուրը` Panorama.am