Ջենիֆեր Լոպեսին քննադատել են առանց դիմահարդարման և ֆիլտրերով տեսանյութի համար

56-ամյա Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա առանց դիմահարդարման է։ Գրում է Tert.am-ը:

Տեսանյութում երգչուհին քսում է իր JLo Beauty շարքի խնամքի միջոցները, պարում և երգում է իր «Birthday» երգի տակ, որը նա թողարկել էր հուլիսին՝ իր 56-ամյակի առթիվ։ «Ամեն օր իմ ծննդյան օրն է», – տեսանյութը մակագրել է Լոպեսը։

Համացանցում օգտատերերը քննարկում են, որ երգչուհին ֆիլտրեր է օգտագործում ծերացման նշանները թաքցնելու համար. «Այստեղ իրական ոչինչ չկա», «Այո, 10 ֆիլտրով շատ բնական տեսք ունի», «Նա կարող է առանց դիմահարդարման լինել, բայց առանց ֆիլտրերի չէ»։

Ջենիֆեր Լոպեսի արտաքին տեսքը նախկինում համացանցում վեճերի առիթ էր դարձել, շատ հետևորդներ կարծում էին, որ երգչուհին քթի վիրահատություն է կատարել։ Մի քանի տարի առաջ նա պատասխանել էր նմանատիպ մեղադրանքներին՝ նշելով, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել և ընդունել է իր արտաքին տեսքը։