WCIT-2019 ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համաժողովի աջակցությամբ հայ դիրիժոր, ջութակահար և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը ստեղծեց WCIT նվագախումբը։
Համաժողովից առաջ նվագախմբի տասնյակ երաժիշտներ հոկտեմբերի 4-ին Երևանի կենտրոնում կատարեցին գլխավոր փորձը՝ նվագելով երաժշտություն՝ գրված արհեստական ինտելեկտի օգնությամբ․ հնչեցին նաև մեր անվանի կոմպոզիտորների՝ Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Նվագախմբի երաժիշտներից 30-ը Հայաստանից են, իսկ 70-ը՝ այն երկներից, ովքեր նախորդ տարիներին հյուրընկալել են «WCIT» համաժողովները․ դրանք են՝ Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան,Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա։
Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։