Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան երեխայի են սպասում

Հաղորդավար Արման Մարգարյանը և դիջեյ Յուլիա Կուտեպովան Մալիբուի ափին արված լուսանկարներով են կիսվել՝ այս կերպ հայտնելով, որ պատրաստվում են ծնողներ դառնալ: Հայտնում է BRAVO.am-ը:

«Մենք սպասում ենք նրան, ով արդեն փոխել է մեր կյանքը»,- գրել է Յուլիան:

Ավելի վաղ Արման Մարգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում համաձայնել էր պատմել սիրելիի մասին: Նա նշել էր, որ Երևանում են ծանոթացել՝ միջոցառման ժամանակ, ու երկար ժամանակ է՝ միասին են: Հարաբերություններն օրինականացրել են մեկ տարի առաջ:

Արման Մարգարյանի առաջնեկը՝ Անրին, 19 տարեկան է: